
Նինոծմինդա քաղաքի Ազատության 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի անձրևատար խողովակները շարքից դուրս են եկել։

Խողովակները խցանված են և կոտրված, ինչի հետևանքով անձրևաջրերը թափվում են պատշգամբներ։ Խնդիրը ոչ միայն անհարմարություններ է ստեղծում, այլև վնասում է շենքի կառուցվածքը։ Մասնավորապես սկսել են քայքայվել պատշգմաբների բետոնե հատվածները, որոնք արդեն վտանգավոր վիճակում են։

Հարկ է նշել, որ Ազատության 7 բազմաբնակարան շենքի վերանորոգման համար բազմիցս հայտարարվել են շինարարական մրցույթներ, սակայն բոլոր դեպքերում դրանք տարբեր պատճառներով չեղարկվել են, և աշխատանքներն այդպես էլ չեն իրականացվել։
Նշենք, որ նախագիծը նախատեսվում էր իրականացնել տեղական բյուջեի միջոցներով․ 2023 թվականին այդ նպատակով տրամադրվել էր 680 հազար լարի։ Մրցույթը շահել էր «Իքս-2» ընկերությունը՝ առաջարկելով 675,391 լարի։ Ըստ պայմանագրի՝ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 24 շաբաթվա ընթացքում։
2024 թվականի ապրիլին «Իքս-2» ընկերության տնօրեն Գիորգի Խոզրեւանիձեն վստահեցրել էր, որ աշխատանքները կավարտվեն ժամանակին՝ մինչև 2024 թվականի հունվարի 23-ը։ Սակայն նշված ժամկետն անցել է, իսկ շենքերի ճակատային հատվածների վերանորոգումը շարունակում է մնալ կիսատ։

Շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքները վերսկսվել են
Երեք տարի տևած Նինոծմինդայի բազմահարկ շենքերի վերանորոգումը դեռևս մնում է կիսատ-պռատ
Շենքերի ճակատների վերանորոգման գործընթացը և դրանից առաջացած անհարմարությունը
Երբ կվերսկսվեն շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքները
Շենքերի արտաքին հարդարման աշխատանքները վերսկսվել են

