Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղացած առաջին ձյան պատճառով ավտոտեխսպասարկման կետերում և ավտոպահեստամասերի խանութներում ահռելի հերթեր էին գոյացել:
Վարորդները ձյան պատճառով շտապում էին ձեռք բերել ձմեռային անվադողեր, քանի որ ամառային անվադողերով դժվար է երթևեկել առկա մերկասառույցի պայմաններում, որը կարող իր հերթին հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ դառնալ:
Փոկա գյուղի բնակիչը պատմեց, որ դժվարությամբ է հասել Նինոծմինդա, քանի որ մեքենայի անվադողերը ամառային են եղել: Նյութը պատրաստելիս մի քանի անգամ հանդիպեցինք վարորդների, ովքեր անձամբ էին փոխում իրենց մեքենաների անվադողերը տեխսպասարկման կետերում աշխատանքային ծանրաբեռնվածության և գոյացած հերթերի պատճառով:
Վարորդների խոսքով՝ նրանց մեծ մասը ձեռք են բերում կիսամաշ անվադողեր, քանի որ նոր անվադողեր ձեռք բերելու համար շատ գումար է անհրաժեշտ: Նոր անվադողերի արժեքը 50%-ով գերազանցում է կիսամաշ անվադողերի արժեքին: