Անժամանակ կյանքից հեռացավ Գայանե Անուշիկի Հախվերդյան Գրիգորյանը ծնված՝ 1967 թվականին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում։
Դասընկերները խոր վշտով ցավակցում են Գայանե Հախվերդյան Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ Թող նրա հոգին խաղաղությամբ հանգչի։
Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։
Իմ կյանքում ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։
Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։
Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մի բարձ ու կերթամ։
Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։