Դիլիֆից` Ալեքսան Կիրակոսյանը NOR-ի տաղավարում

Դիլիֆից` Ալեքսան Կիրակոսյանը NOR-ի տաղավարում

Հուլիսի 23-ին NOR ռադիոկայանի հյուրը Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղից 17-ամյա Ալեքսան Կիրակոսյանն էր։

Ալեքսանը 10-րդ դասարանից տեղափոխվել է Երևան՝ իր երաժշտական կրթությունը շարունակելու նպատակով։ Այժմ նա սովորում է Ջիվանու անվան երաժշտական դպրոցում՝ վստահ քայլերով շարունակելով իր ընտրած ստեղծագործական ուղին։

Հաղորդման ընթացքում Ալեքսանը նշեց, որ երգելու ձիրքը ժառանգել է իր պապիկից։ Նրա ծնողները, նկատելով որդու երաժշտական ունակությունները, աջակցել են նրան և խրախուսել զարգացնել իր տաղանդը մասնագիտական կրթության միջոցով։

Ալեքսանը պատմեց նաև, որ մանկուց հաճախել է Նինոծմինդայի երաժշտական դպրոց, որտեղ ստացել է իր առաջին երաժշտական կրթությունը Իրինա Քոլյանի մոտ։ Հենց նրա հորդորն ու աջակցությունն են Ալեքսանին ոգեշնչել շարունակելու երգարվեստի ուղին և ընդունվելու Ջիվանու անվան աշուղական դպրոց։

Մանրամասները տեսանյութում․