Դժբախտ պատահարի զոհ դարձավ Բաղդասար Արտակի Հովհաննիսյանը՝ ծնված 1999 թվականին Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում:
Բաղդասարի անժամանակ մահը խոր ցավ և անդառնալի կորուստ է ընտանիքի, հարազատների, ընկերների և բոլոր նրան ճանաչողների համար։ Հարազատները, բարեկամները, համագյուղացիները և բոլոր նրան ճանաչողները սգում են նրա մահը և ցավակցում են ընտանիքին:
Լռեց մի կյանք՝ դեռ չծաղկած գարնան պես,
Թևավոր երազներ մնացին անավարտ։
Քո ժպիտն է ապրում հիշողության մեջ,
Քո լույսը՝ սրտերում, անվերջ ու անմար։
Թող երկինքը գրկի քո խաղաղ հոգին,
Թող լույս լինի ճամփադ հավերժության մեջ։
Մեզ մնաց ցավը, կարոտն ու հիշատակը,
Եվ անունդ՝ աղոթք մեր շուրթերին միշտ։
Հուղարկավորության համար կլինի լրացուցիչ հայտարարություն: