
Եղանակային պայմանների կտրուկ վատթարացման և ճանապարհներին առկա մերկասառույցի առկայության պատճառով երթևեկությունը դժվարացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետում::
Նոյեմբերի 22-ին 16:30-ի սահմաններում Եփրեմովկա գյուղի մոտակայքում` դեպի Հայաստան տանող ճանապարհին խոշոր բեռնատարը մերկասառույցի պատճառով չէր կարողացել արգելակել և հայտվել էր ճամփեզրին` փակելով գրեթե ճանապարհի ամբողջական երթևեկելի գոտին: Մյուս մեքենաները դժվարությամբ, բայց կարողանում են անցնել ճանապարհի այդ հատվածը: