
Ախալքալաքի Զակ գյուղում կայացավ ամենամյա Սբ. Գրիգոր Լուսավորիչ հոգևոր բակային ճամբարը, որի հիմնական նպատակն է երեխաներին ծանոթացնել քրիստոնեական հավատքին և նրանց փոքրիկ սրտերում սերմանել Աստծո սերը։
Վարդիշաղ Աղաբալյանը պատմեց, որ ճամբարի կազմակերպումն իրականացնում են ամբողջ ընտանիքով։ Նրա քույրը՝ Անուշ Աղաբալյանը, նույնպես ակտիվորեն ներգրավված է կազմակերպչական աշխատանքներում։ Իսկ եղբայրը՝ Արմենակ Աղաբալյանը, 2023 թվականին առաջին անգամ գյուղում ստանձնեց Խաչի քավորի (Ջրօրհնեքի) պատվավոր առաքելությունը, որն այնուհետև դարձավ շարունակական ավանդույթ։
Ամեն տարի ճամբարի կազմակերպմանը միացել են նաև նրանց ընկերուհիները կամավոր աշխատանքներ կատարելով, իսկ ճամբարի ավարտին գյուղի երիտասարդները կազմակերպեցին խարույկ՝ ստեղծելով ջերմ և համախմբված մթնոլորտ։
Զրույցի ավարտին Վարդիշաղ Աղաբալյանը նշեց, որ այս ամենն իրականացվում է նախ և առաջ Աստծո փառքի համար, քանի որ դա Աստծոյ կամքն է։ Նա նաև հավելեց, որ իրենց ամենամեծ ցանկությունն այն է, որ երեխաները ճանաչեն Քրիստոսին, սիրեն Եկեղեցին և մեծանան հավատքով, հույսով և մեծ սեր ունենան դեպի Աստված։
Մանրամասները տեսանյութում․

