
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրի զինված ուժերի թվաքանակը 27,000 մարդով, այդ թվում՝ 25,000 զինծառայողով ավելացնելու մասին։
Արդյունքում, Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակը կհասնի 2,426,130 մարդու, իսկ զինծառայողների թիվը՝ 1,535,000-ի։
Սա Ռուսաստանի նախագահի կողմից 2026 թվականին զինված ուժերի թվաքանակը մեծացնելու երրորդ որոշումն է։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է զորահավաքի նոր ալիքի։

