Թբիլիսիի Իսանի-Սամգորի շրջանում ահաբեկչական գործողության ժամանակ ոչնչացվել են 3 ահաբեկիչներ, ևս 1-ը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է Վրաստանի Պետանվտանգության ծառայության մամլո ծառայությունը։
Նշվում է, որ գրոհայինները եղել են օտարերկրացիներ, հատուկծառայությունները նրանց հետևել են մի քանի շաբաթ։
«Ցավոք սրտի, հատուկ գործողության ժամանակ Պետանվտանգության ծառայության 1 աշխատակից է սպանվել, 2-ը՝ վիրավորվել։ Բացի այդ, վիրավորվել են ՆԳՆ Հատուկ թիրախային վարչության 2 աշխատակիցներ»,-ասվում է Պետանվտանգության ծառայության կայքում։