
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադը և նրա կրտսեր եղբայր Մահերը դատապարտվել են մահապատժի: Նախկին նախագահը, որը 2024 թվականին փախել էր երկրից, դատվել է հեռակա կարգով և ստացել է առավելագույն պատիժ՝ 14-ամյա հակամարտության ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար:
Դատապարտվել է նաև նրա զարմիկ Ատեֆ Նաջիբը՝ սիրիական բանակի նախկին գեներալը, որը գլխավորել է Դարաա նահանգում քաղաքացիական պատերազմի հանգեցրած ապստամբության ճնշումը: Նա դատարանում էր:
Սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է մինչև կես միլիոն մարդ և տեղահանվել հարյուր հազարավոր մարդիկ:

