
Լիբանանը դարձավ Մերձավոր Արևելքում առաջին երկիրը, որը չեղարկեց մահապատիժը։ Երկրում պատժի այս ձևը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ և ծանր հարկադիր աշխատանքով։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Associated Press»-ը։
Մահապատժի չեղարկմանն աջակցել է Լիբանանի 128-տեղանոց խորհրդարանի մեծամասնությունը։ Բացառություն է կազմել «Հեզբոլլահի» խորհրդարանական բլոկը։
Լիբանանի արդարադատության նախարար Ադել Նասարը որոշումը երկրի համար «պատմական քայլ» է անվանել։
Որոշումը ողջունել են նաև իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ պահանջում էին երկրում մահապատժի վրա գոյություն ունեցող մորատորիումի պաշտոնական ձևակերպում կամ պատժի լիովին չեղարկում։
2004 թվականի հունվարից Լիբանանում մործում էր մահապատժի ի կատար ածման ոչ պաշտոնական մորատորիում։ Չնայած նրան, որ դատարանները, միևնույն է, կայացնում էին մահապատժի վճիռներ, դրանց կատարումը հետագայում կասեցվում էր կամ պատիժը փոխարինվում էր այլ ձևով։

