Ծալկայում կասեցվել է կաթ վերամշակող ձեռնարկության արտադրությունը

Ծալկայում կասեցվել է կաթ վերամշակող ձեռնարկության արտադրությունը

Սննդամթերքի ազգային գործակալության որոշմամբ` Ծալկայում կասեցվել է հում կաթ վերամշակող ձեռնարկության արտադրությունը։ Պատճառն ապօրինի գործունեությունն ու արտադրությունում հայտնաբերված կրիտիկական անհամապատասխանություններն են։

Գործակալության փոխանցմամբ՝ Քվեմո Քարթլիի դեպարտամենտի տեսուչները պետական վերահսկողության շրջանակներում ստուգել են անհատ ձեռնարկատեր Գ․ Մ․-ին պատկանող կաթի վերամշակման արտադրությունը (հասցե՝ Ծալկա, գյուղ Ախալշենի)։

«Ստուգման ընթացքում օբյեկտում արձանագրվել են կրիտիկական անհամապատասխանություններ, սննդամթերքի անվտանգության պարտադիր պահանջների և հիգիենիկ նորմերի խախտումներ։ Բիզնեսօպերատորը նաև գործունեություն է ծավալել առանց գործակալության պարտադիր ճանաչման և տնտեսական գործունեության ռեգիստրում գրանցման։

Օրենսդրության համաձայն՝ ձեռնարկատերը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը՝ կասեցվել», — նշված է Սննդամթերքի ազգային գործակալության տարածած հաղորդագրությունում։

Սպառողների շահերի պաշտպանության նպատակով Սննդամթերքի ազգային գործակալությունն ամենօրյա ռեժիմով պետական վերահսկողություն է իրականացնում ամբողջ երկրի տարածքում։