Միջին ընտանիքի կենսաապահովման համար 2017թ. հունվար ամսին անհրաժեշտ է եղել 278 լարի գումար (103 դոլար): Այս տվյալները վեչցված են Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությսն` «Սաքստատ»-ի նյութերից:
Ենթադրվում է, որ նշված գումարը ամեն օրվա միայն սննդի պահանջներն է բավարարել` 2300 կկալ ստանալու համար: Իսկ ինչպես հոգալ առաջին անհրաժեշտության ծառայությունների ծախսերը, որոնցից են կոմունալ վճարումները, հիգիենայի և տրանսպորտի համար անհրաժեշտ ծախսերը:
Սակայն Նինոծմինդա քաղաքում մեր կողմից անցկացված հարցման ժամանակ հնչած կարծիքները չեն համընկնում վերոնշյալ վիճակագրական տվյալների հետ: Մեր այն հարցին, թե ինչքան գումար է անհրաժեշտ Նինոծմինդայում ձմեռն անցկացնելու համար, բնակիչների մեծ մասը նշեցին, որ ձմռան ամիսներին եռակի անգամ շատանում են կոմունալ վճարները, առջևում է նաև Նոր տարին, որին ևս պետք է պատրաստվել: Ըստ նրանց` յուրաքանչյուր ընտանիքին միջինը անհրաժեշտ է 5000 լարի գումար ձմռան տակից դուրս գալու համար:
Հարցման մանրամասները լսեք նյութում.
Գարուշ Արզումանյան