Օրոջալար գյուղի բնակիչը մեղադրվում է ոսկյա զարդերի գողության մեջ

Օրոջալար  գյուղի բնակիչը մեղադրվում է  ոսկյա զարդերի  գողության մեջ

Օրոջալար գյուղի բնակիչ Գ.Թ.-ն ձերբակալվել է Ոստիկանության աշխատակիցների կողմից ոսկյա զարդերի գողության մեղադրանքով:

Ըստ նախնական վարկածի, 22-ամյա կասկածյալը ներխուժել է համանուն գյուղի բնակիչ Ռ.Պ.-ի տուն և գողացել 4 միավոր ոսկյա զարդեր:

Ոստիկանության աշխատակիցները կասկածյալին բերման են ենթարկել գողությունից մի քանի օր անց:

22-ամյա Գ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ներխուժման միջոցով գողություն կատարելու և քաղաքացուն զգալի նյութական վնաս պատճառելու մեղադրանքով:

Նշված հոդվածով մեղադրյալին հասնում է 4-7 տարվա ազատազրկում:



Opinion, pooling and voting