
Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան ցանկանում են ստեղծել նոր էներգետիկ միջանցք: Միջանցքը կապահովի էլեկտրաէներգիայի մատակարարումը շահագրգիռ երկրներից դեպի եվրոպական շուկա։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ինգա Փխալաձեն հայտարարել է, որ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան բանակցություններ են վարում դեպի Եվրոպա ցամաքային էլեկտրաէներգիայի տարանցիկ միջանցք ստեղծելու շուրջ։
«Միջանցքը կապահովի էլեկտրաէներգիայի տարանցումը ցանկացած շահագրգիռ երկրից, առաջին հերթին մեր հարևաններից, դեպի եվրոպական շուկաներ՝ Վրաստանի տարածքով», – նրա խոսքերն է մեջբերում «Ռուսթավի 2»-ը։
Փխալաձեի խոսքով՝ նախագիծը թույլ կտա Վրաստանին առաջին անգամ ուղիղ էներգետիկ կապ հաստատել Եվրոպայի հետ, որը նախկինում անհասանելի էր աշխարհագրական գործոնների պատճառով։
Բացի այդ, երկիրը հնարավորություն կունենա արտահանել սեփական էլեկտրաէներգիան, ինչը կնպաստի տեղական բիզնեսի և էներգետիկ ոլորտի զարգացմանը։

