
Մառնեուլիի մունիցիպալիտետի «Չեմպիոն» ակումբի մարզիկ` արմատներով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղից Գիորգի Էլոյանը հանդես է եկել Թուրքիայի Կարս քաղաքում անցկացված քիքբոքսինգի միջազգային մրցաշարում։
Գիորգին մրցաշարում մրցել է Հայաստանի ներկայացուցչի դեմ և հաղթանակ տարել , որով դարձել է միջազգային մրցաշարի չեմպիոն և արժանացել է չեմպիոնի տիտղոսին։
Գիորգիի ծնողները շնորհակալություն են հայտնում մարզիչներին՝ անձնական մարզիչ Նիկոլոզ Ճկադուային և գլխավոր մարզիչ Կախա Ճկադուային՝ ներդրած աշխատանքի և նվիրվածության համար։
Մարզիչները իրենց հերթին շնորհակալություն են հայտնում Գիորգիի ծնողներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ամբողջ ընթացքում կանգնել են նրա կողքին և աջակցել նրան։
«Ձեր աջակցությունը մեր հաջողության կարևոր մասն է։ Մեր նպատակը մնում է անփոփոխ՝ դեռ շատ անգամներ փառավորել Վրաստանը միջազգային ասպարեզում։ Առջևում ավելի կարևոր մարտահրավեր է՝ Եվրոպայի առաջնությունը, որի համար Գիորգի Էլոյանն արդեն սկսում է նախապատրաստվել։ Հուսով եմ, որ մեր աշխատանքն ու նվիրվածությունը կրկին արդյունք կտան, և Գիորգին նաև կնվաճի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,- նշում է մարզիչը։

