Կյանքից հեռացավ Էմմա Աղասինի Մադոյան Հովանիսյանը՝ ծնված 1951 թվականին Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում։
Հարգված ու արժանապատիվ կին էր՝ իր բարությամբ, մարդկային բարձր հատկանիշներով և ջերմ վերաբերմունքով սիրված ու գնահատված բոլորի կողմից։ Նրա կորուստը խոր վիշտ ու անսահման ցավ է պատճառել Փոկա գյուղի ողջ հասարակությանը։
Նրա մահը մեծ ցավով սգում են հարազատներն ու բարեկամները և ցավակցում ննջեցյալի ընտանիքին։
Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի՝ 16-ին Փոկա գյուղում։