
Երեկ ուշ գիշերը Գոմի լեռան վրա զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը ընկել է ձորը։ Ավտովթարի հետևանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 17 ուղևոր, 4 ուղևոր մահացել է:
Բոլոր վթարի ենթարկվածները Բելառուսի քաղաքացիներ են։ Վիրավորները երեկ երեկոյան տեղափոխվել են Բաթումիի և Չոխատաուրիի կլինիկաներ, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բժշկական հաստատությունից։
Միկրոավտոբուսը վարել է վրացի վարորդ, որը հասցրել է դուրս ցատկել մեքենայից։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վայրում մոբիլիզացվել են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։

