Փոկա գյուղում առաջին անգամ մեծ շուքով նշվեց գյուղի տոնը

Փոկա գյուղում առաջին անգամ մեծ շուքով նշվեց գյուղի տոնը

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում առաջին անգամ մեծ շուքով նշվեց գյուղի տոնը։ Գյուղում կազմակերպվել էր գեղեցիկ ու բազմաբովանդակ տոնակատարություն՝ ուղեկցված համերգային ծրագրով, որը համախմբել էր Փոկայի ողջ հասարակությանը։

Տոնը կազմակերպվել էր գյուղում բնակվող և արտերկրում ապրող փոկացիների համատեղ ջանքերի ու միասնական ուժերի շնորհիվ։ Այն դարձավ հայրենի գյուղի հանդեպ սիրո, նվիրվածության և համախմբվածության գեղեցիկ դրսևորում։

Տոնական միջոցառմանը ներկա էին քաղաքական գործիչներ, գյուղի բնակիչներ, ինչպես նաև տարբեր երկրներից հայրենի Փոկա վերադարձած փոկացիներ։

Տոնական մթնոլորտն առավել ջերմ ու հիշարժան դարձրեցին Հայաստանից հրավիրված սիրված երգիչները՝ Մավր Մկրտչյանը, Մասիս Հունանյանը, Ռուբեն Սասունցին, Սոֆի Մխեյանը և բազմաթիվ այլ հայտնի կատարողներ։

Փոկա գյուղի առաջին անգամ նշվող տոնը ոչ միայն ուրախության և ժամանցի օր էր, այլև միասնության, հայրենի գյուղի հանդեպ սիրո և տարբեր երկրներում ապրող փոկացիների կապի ամրապնդման գեղեցիկ օրինակ։



Opinion, pooling and voting