
Անհատական մոտեցում․ դասընթացի ընթացքում հաշվի է առնվում յուրաքանչյուր ուսուցչի գիտելիքների և պատրաստվածության նախնական մակարդակը, և ուսուցումն իրականացվում է դրան համապատասխան։
Դասընթացների ընթացքում՝ * կենսաբանության թեմաները կուսումնասիրենք համակարգված և հասկանալի ձևով, * կաշխատենք ուսուցչի մակարդակին համապատասխան առաջադրանքների վրա, * կլուծենք ուսուցչի մասնագիտական քննության մակարդակի թեստեր և առաջադրանքներ, * կքննարկենք առաջադրանքների ճիշտ ընկալման և լուծման մեթոդները, * կվերլուծենք սխալները և կաշխատենք գիտելիքների բացերի լրացման ուղղությամբ, * յուրաքանչյուր թեմայից հետո կկատարենք ամփոփիչ առաջադրանքներ և թեստեր։
Դասընթացի նպատակն է ոչ միայն սովորել և ամրապնդել կենսաբանության գիտելիքները, այլև զարգացնել այն հմտություններն ու մտածողությունը, որոնք անհրաժեշտ են ուսուցչի մասնագիտական քննությունը հաջողությամբ հանձնելու համար։
Ուսուցումը կներառի ինչպես տեսական նյութերի ուսումնասիրություն, այնպես էլ գործնական աշխատանք, ուսուցչի մակարդակի առաջադրանքներ և քննության ձևաչափին համապատասխան թեստեր։
Մանրամասների և գրանցման համար կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 577 500 831

