
Թբիլիսիի նոր քաղաքապետ Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա, գումարը կուղղվի սոցիալական բարեգործությանը։
Թբիլիսիի քաղաքապետի աշխատավարձը կազմում է 3180 լարի (մոտ 1200 դոլար)։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները:
Մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակից առաջ Կալաձեն զբաղեցրել է էներգետիկայի նախարարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում էր նշանակվել 2012 թվականին և շուտով նույնպես հրաժարվել էր նախարարի իր աշխատավարձից։
Կախա Կալաձեն Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Համաձայն հայտարարագրի՝ նրա ունեցվածքը կազմում է ավելի քան 9.6 մլն դոլար։