
ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Աղասանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական արտադրանքի մատակարարման արտոնյալ պայմաններից։

