Մահախոսական/ Գարիկ Անդրանիկի Փնջոյան

Մահախոսական/ Գարիկ Անդրանիկի Փնջոյան

Անժամանակ կյանքից հեռացավ Գարիկ Անդրանիկի Փնջոյանը` ծնված 1990 թվականին ՀՀ Տաշիրի շրջանի Ձորամուտ գյուղում, այնուհետև տեղափոխվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաք։

Գարիկի արմատները սերում են Նինոծմինդայի շրջանի Վլադիմիրովկա գյուղից։

 Նրա վաղաժամ մահը խոր ցավ և անդառնալի կորուստ է ընտանիքի, հարազատների, ընկերների և բոլոր նրան ճանաչողների համար։

Հարազատներն ու բարեկամները խորը ցավով վշտակցում են ընտանիքին՝ կիսելով նրանց անդառնալի կորստի վիշտը։

Հուղարկավորության համար կլինի լրացուցիչ հայտարարություն․

Էլ ույժ չըկա. — բարյավ մնաք,
Դուք սև օրեր պանդխտության,
Դուն, հայրական հեռու տնակ,
Եվ երազներ պատանեկան:

Մեռավ պանդուխտն. բարյավ մնաք…
Գիտեք, որքան ձեզնից թաքուն
Խեղճը հեծեց, ողբաց մենակ…
Գեթ ողորմի տվեք հոգուն: