
Նինոծմինդայում և Ախալքալաքում արդեն մի քանի ամիս է՝ գործում է Motion Drive ավտոդպրոցը։
Մասնագետ Լևոն Բաբայանը NOR-ի հետ զրույցում նշում է, որ դասերն անցկացվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով։ Դասերի տևողությունը մեկ ամիս է, շաբաթական 3 օր, յուրաքանչյուր դասի տևողություն 1 ժամ:
«Ակտիվություն կա, ուսանողները շատ գոհ են։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի որակը միշտ բարձր լինի։ Ամեն հարցում օգնում ենք, և ամենակարևորն այն է, որ դասընթացների ավարտից հետո այստեղ անցկացնում ենք փորձնական քննություն՝ ստուգելով աշակերտի գիտելիքները, որից հետո գրանցում ենք նրան իրական քննության։ Շուկայում լինելով միակ ավտոդպրոցը՝ մյուս քաղաքների համեմատ ավելի հասանելի ենք սովորեցնում և առաջարկում հարմարավետ պայմաններ»,– նշում է Լևոն Բաբայանը։
Դիտեք տեսանյութը՝
Դասերի ժամանակացույցը կազմվում է՝ հաշվի առնելով սովորողների հարմարավետությունը։ Տեսական և գործնական պարապմունքներն անցկացվում են նախապես համաձայնեցված օրերին և ժամերին։
Գործնական դասերն անցկացվում են ինչպես մեխանիկական, այնպես էլ ավտոմատ փոխանցման տուփով մեքենաներով՝ սովորողի նախընտրությամբ։ Տրամադրվում են նաև տարբեր կատեգորիաների թղթեր։
Ավտոդպրոցի նախկին աշակերտը նշեց, որ իր փորձից ելնելով՝ քննության ընթացքում ամենամեծ դժվարությունը լարվածությունն է եղել։ Սակայն ավտոդպրոցի բանիմաց դասախոսի և պրոֆեսիոնալ հրահանգիչների օգնությամբ նա կարողացել է հաղթահարել այդ դժվարությունը և ինքնավստահ մտնել քննական լսարան։
Աշակերտի խոսքով՝ այս նախաձեռնությունը պարզապես ավտոդպրոցի բացում չէ, այլ հնարավորություն է մարդկանց համար ձեռք բերելու կարևոր գիտելիքներ, սովորելու անվտանգ և պատասխանատու վարել և վստահությամբ ճանապարհ դուրս գալ։
«Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր քաղաքում, օրինակ՝ Ախալքալաքում, հնարավորություն չկա քաղաքի գործնական քննությունը հանձնելու։ Դրա համար ամիսներ շարունակ սպասում ենք հերթի, որպեսզի հասնենք մեծ քաղաքներ, ինչը լրացուցիչ անհարմարություն է ստեղծում սովորողների համար»,– նշեց Ա. Հ. —ն ։
Տեղեկացնենք նաև, որ դասընթացների գրանցումն արդեն սկսված է։
Հասցեն Նինոծմինդայում Ազատության 19, հեռախոսահամար 597927492։
Հասցեն Ախալքալաքում Ազատության 36, հեռախոսահամար 597939327
Մանրամասները աուդիոնյութում՝

