Թբիլիսիի բնակչության մի մասի համար գազը թանկանում է 5 թեթրիով

Թբիլիսիի բնակչության մի մասի համար գազը թանկանում է 5 թեթրիով

Վարկեթիլիի և Դիդի Դիղոմիի բնակչության մի մասը Նոր տարուց կանցնի բնական գազի նոր սակագնի:

«Վարկեթիլ-աիրի» 14500 և «Դիդի Դիղոմի» 11000 բաժանորդի համար գազի վճարումը թանկանում է 5 թեթրիով:

Բացառություն է արվարձանների փոքր մասը, որտեղ տարիներ առաջ այս գործառույթը փոխանցվել է 4 փոքր ընկերությանը: 2013 թվականից իշխանությունը բնակչության համար գազի սակագնի նվազեցումը որոշել է սուբսիդավորմա ճանապարհով:

2017 թվականի ամռանը ավարտվել է պետական ֆինանսավորումը: Ուստի Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման հանձնաժողովը կայացրել է որոշում. Ղազտրանսգազը Թբիլիսիի սակագինը նվազեցրել է մինչև 46 թեթրիով, իսկ փոքր ըկերություններին թողել է նույն 50,5 թեթրի: Ուստի մեկ տարածքում ապրող բնակչությունը հայտնվել է անհավասար պայմաններում:

www.1tv.ge



Opinion, pooling and voting