Անցած շաբաթվա ընթացքում ռուս-վրացական սահմանը հատել է ավելի քան 113,000 մարդ

Անցած շաբաթվա ընթացքում ռուս-վրացական սահմանը հատել է ավելի քան 113,000 մարդ

Անցյալ շաբաթ ռուս-վրացական սահմանը Վերին Լարս անցակետով հատել է ավելի քան 113,000 մարդ, հայտնում է Prime-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության կառավարության փոխնախագահ Իրբեկ Տոմաևը հայտնել է, որ… անցած շաբաթվա ընթացքում Վերին Լարս անցակետով պետական ​​սահմանը հատել է ավելի քան 33,000 տրանսպորտային միջոց և ավելի քան 113,000 մարդ», – ասվում է հայտարարության մեջ։

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հայտնել է Վերին Լարս սահմանային անցակետում «ռեկորդային ուղևորահոսքի» մասին. մեկ օրում անցակետը հատել է ավելի քան 20,000 ուղևոր։

Կարճ ժամանակ անց Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որում հերքեց երկիր 20,000 ռուսների մուտքի մասին տեղեկությունները որպես «դեզինֆորմացիա»։ Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկիր է մուտք գործել 7,880 մարդ, իսկ մեկնել՝ 8,406-ը։

Լրատվամիջոցները երկրից ռուս քաղաքացիների լքելու աճը կապում են այս աշնանը հնարավոր նոր զորահավաքի մասին լուրերի հետ։