«Մանկական Եվրատեսիլ-2017» միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա այսօր՝ Թբիլիսիի Օլիմպիական պալատում:
Ինչպես նշում են վրացական լրատվամիջոցնեը, այս տարի առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթողի ընտրության գործընթացի վրա կարող են ազդել նաև հեռուստադիտողները:
Առցանց քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ից՝ մրցույթի պաշտոնական կայքում, որտեղ հեռարձակվում են մասնակիցների փորձերը:
Քվեարկությունն ավարտվելու է վերջին մասնակցի կատարումից 15 րոպե հետո: Արդյունքում` փոքրիկ հաղթողի ընտրության հարցում որոշիչ կլինեն հեռուստադիտողի քվերակությունն ու ժյուրիի որոշումը:
Հիշեցնենք, որ այսօր բեմ են դուրս գալու 16 երկրի՝ 9-14 տարեկան ներկայացուցիչները: Մրցույթը կբացի Կիպրոսի ներկայացուցիչ Նիքոլ Նիկոլաուն, մինչդեռ շոուն կեզրափակվի Իտալիայի 13-ամյա ներկայացուցիչ Մարիա Իսիդա Ֆյորեի կատարումով: