CNN. Նեպալում ջրհեղեղը զոհերի պատճառ է դարձել. Հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են

CNN. Նեպալում ջրհեղեղը զոհերի պատճառ է դարձել. Հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են

CNN-ը հաղորդում է, որ Նեպալում ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են։

Նեպալ-չինական սահմանի երկայնքով ուժեղ ջրհեղեղները ոչնչացրել են տներ, ճանապարհներ, կամուրջներ և էներգետիկ ենթակառուցվածքներ։

Նեպալի ոստիկանության տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, սակայն զոհերի թիվը կարող է աճել։

Ավելին, Նեպալի զբոսաշրջության վարչության տվյալներով՝ ավելի քան 380 զբոսաշրջիկ դեռևս անհետ կորած է համարվում։

«Նախնական տվյալներով՝ տուժած տարածքներում անհետ կորած է համարվում 384 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրացի և 93 նեպալցի քաղաքացի», – ասվում է զբոսաշրջության վարչության հայտարարության մեջ։

Ջրհեղեղը վնասներ է հասցրել նաև Տիբեթում։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրամայել է որոնողական-փրկարարական գործողություններ։

Նեպալի արտաքին գործերի նախարար Շիշիր Խանալի խոսքով՝ ջրհեղեղը առաջացել է երկրաշարժի և սողանքի հետևանքով։

«Այսօր՝ ժամը 8:37-ին, տեղի է ունեցել երկրաշարժ, որը հանգեցրել է մեծ սողանքի: Սողանքը փակել է գետը, ինչը, ենթադրաբար, ջրհեղեղի պատճառ է դարձել», – նշել է Նեպալի արտաքին գործերի նախարարը: