Վրաստանում նոյեմբերի 27-ը համազգային սգո օր է հայտարարվել՝ Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների հիաշատակին: Այս մասին ասված է վրաց կառավարության վարչակազմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Վրաստանի կառավարությունը երկրի բնակչության հետ միասին սգում է Աջարիայի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած ողբերգության ժամանակ զոհված մարդկանց մահը: Նրանց հիշատակին նվիրված սգո օրը երկրի ողջ տարածքում կիջեցվեն պետական դրոշները», – ասված է հաղորդագրության մեջ:
Ուրբաթ երեկոյան տեղի ունեցած հզոր հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, որոնցից 10-ը Վրաստանի քաղաքացի են, իսկ մեկը՝ Իրանի: Ավելի քան 20 մարդ տաբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, որոնց թվում՝ Թուրքիայի 5 քաղաքացի և Իսրայելի մեկ քաղաքացի: Նրանց հոսպիտալացրել են:
Ներկա պահին Բաթումիի հիվանդանոցում բուժումը շարունակում են 4 տուժած: