Հնարավոր է՝ ավտոմեքենաներում ներդրվի ալկոբլոկի համակարգ

Վրաստանի կառավարությունն աշխատում է ավտոմեքենաներում այսպես կոչված «ալկոհոլային արգելափակման սարքերի» (Alcohol Interlocks) ներդրման հնարավորության ուղղությամբ։ Նախաձեռնությունը նախատեսված է Վրաստանի 2026-2030 թվականների ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությամբ։

«Շարունակվելու է աշխատանքը տեխնոլոգիական նորարարությունների ներդրման ուղղությամբ, այդ թվում՝ ավտոմեքենաներում այսպես կոչված «ալկոհոլային արգելափակման սարքերի» (Alcohol Interlocks) ներդրման ուղղությամբ։ Դրանք վարորդին թույլ չեն տալիս գործարկել տրանսպորտային միջոցի շարժիչը, եթե նրա օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը գերազանցում է օրենսդրությամբ թույլատրելի նորմը»։

Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանում ալկոհոլային հարբածությունը շարունակում է մնալ ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման կարևոր գործոններից մեկը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին, 2019 թվականի համեմատ, ալկոհոլային հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերը նվազել են 12,9%-ով։

Ինչպես նշվում է ճանապարհային անվտանգության գործողությունների ծրագրում, 2025 թվականի առաջին եռամսյակում ալկոհոլային հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելը 109 դեպքում նշվել է որպես ճանապարհատրանսպորտային պատահարի ենթադրյալ պատճառ։ Այդ դեպքերի հետևանքով 15 մարդ զոհվել է, իսկ 129 մարդ՝ վիրավորվել։
Բացի այդ, ճանապարհային անվտանգության ռազմավարությունը նախատեսում է նաև այլ միջոցառումներ՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու կանխարգելման նպատակով։

Նախատեսվում է երկրի ողջ տարածքում փուլ առ փուլ ներդնել թմրամիջոցների հայտնաբերման հատուկ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև վերապատրաստել Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին՝ թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող վարորդներին ավելի արդյունավետ հայտնաբերելու և նույնականացնելու նպատակով։