Հավլաբարում սպանություն է տեղի ունեցել

Հավլաբարում սպանություն է տեղի ունեցել

Թբիլիսիի Հավլաբարի շրջանում սպանություն է տեղի ունեցել։ Ըստ առկա տեղեկությունների՝ սպանվել է միջին տարիքի տղամարդ։

Հանցագործության դրդապատճառը դեռևս անհայտ է։ Կասկածյալը դեռևս չի ձերբակալվել։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ միջադեպի հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն)