«Փարվանա» պարային համույթի մենահամերգը՝ նվիրված ավագ խմբի պարուհիներին

«Փարվանա» պարային համույթի մենահամերգը՝ նվիրված ավագ խմբի պարուհիներին

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ «Փարվանա» պարային համույթի մենահամերգը, որը նվիրված էր համույթի ավագ խմբի մասնակիցներին։ Համերգն առանձնահատուկ նշանակություն ուներ հատկապես այն ինը պարուհիների համար, ովքեր տարիների նվիրումով ու սիրով անցնելով պարի գեղեցիկ ճանապարհը՝ այս օրը հրաժեշտ տվեցին իրենց սիրելի պարուսույցներին՝ Լուսինե Մզիկյանին և Ֆիալա Բաբոյանին։

Միջոցառումը լի էր ջերմ ու շնորհակալական խոսքերով, հուզիչ հիշողություններով և գեղեցիկ կատարումներով։ Բեմում ներկայացվեցին հայկական և վրացական ազգային պարեր և ամենավերջում ֆլեշմոբ։

«Փարվանա» համույթի այս կարևոր օրը իրենց ներկայությամբ ողջունելու էին եկել նաև նրանց մտերիմ և հարազատ ընկերները՝ Հայաստան Իսպիրյանի «Սայաթ-Նովա» երգչախմբի սաները։ Նրանք հանդես եկան գեղեցիկ երգային կատարումներով։

Ինչպես նշեց «Փարվանա» պարային համույթի պարուսույց Լուսինե Մզիկյանը, այս օրը հատկապես հատկանշական էր մեկ այլ գեղեցիկ հանգամանքով։ Համերգին ներկա էին նաև շուրջ 70 տարի առաջ համույթն ավարտած շրջանավարտները։ Նրանց ներկայությունը միջոցառմանը հաղորդեց առանձնահատուկ ջերմություն և խորհրդանշական իմաստ։

Նշենք որ տարբեր սերունդների պարողներ հանդիպեցին նույն բեմում՝ միավորվելով պարը և մշակույթը որը մինչ օրս չէր մարել իրենց մեջ։

Միջոցառման ավարտին մշակույթի կենտրոնի կողմից «Փարվանա» համույթի ավարտական պարուհիները պարգևատրվեցին հավաստագրերով։ Հավաստագրերը պարուհիներին հանձնեց մշակույթի կենտրոնի տնօրեն Լևոն Վարդանյանը՝ շնորհավորելով նրանց անցած ճանապարհի, ցուցաբերած նվիրվածության համար:

Պարուսույց՝ Լուսինե Մզիկյանի հետ զրույցը ավելի մանրամասն աուդիոնյութում․

Radio NOR · «Փարվանա» պարային համույթի մենահամերգը՝ նվիրված ավագ խմբի պարուհիներին

Տեսանյութ․