Կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Վալերիկ Հակոբի Սրափյանը` ծնված 1956թ-ին Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղում։
Նրա մահը խոր ցավով սգում են հարազատներն ու բարեկամները և ցավակցում ննջեցյալի ընտանիքին։
Վալերիկի մահը խորապես վշտացրել է ՌԴ Բառնաուլից Ազրյան Մարտինին, Սրափյան Աիդաին, նրանք վշտակցում են բոլոր հարազատներին։
Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի՝ 2-ին Օրոջալար գյուղում։
Սիրելի՛ պապիկ, հեռացար մեզանից,
Բայց երբեք չես հեռանա մեր սրտերից։
Քո ժպիտն ու բարությունը միշտ կհիշենք,
Քեզ սիրով ու կարոտով միշտ կհիշենք։
Պապիկ ջան, քո կարոտը մեր սրտերում մնաց,
Քո բարի կերպարը երբեք չի մոռացվի։
Թոռնիկներդ քեզ կհիշեն սիրով անմար,
Ու քո հիշատակը մեր սրտերում կապրի հավերժ։