
Նինոծմինդայի մունիցիպալիտետում ավանդույթ դարձած հանրային տոնը նախատեսվում է այս տարի ևս անցկացնել։ Տոնի պատշաճ անցկացումն ապահովելու նպատակով քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ միջոցառման կազմակերպման ծառայության ձեռքբերման համար։
Ինչպես տեղեկանում ենք գնումների պաշտոնական կայքից տոնի կազմակերպման համար տեղական բյուջեից հատկացվել է 39`575 լարի։ Առաջարկություններն այժմ բաց են։ Մրցույթը հայտարարվել է օգոստոսի 24-ին։
Նինոծմինդայի տոնը ամեն տարի հանդիսանում է ոչ միայն տեղացիների, այլև հյուրերի համար կարևոր միջոցառում։ Այն ներառում է համերգներ, սպորտային միջոցառումներ և ցուցահանդես-վաճառքներ։
2025 թվականին քաղաքի տոնը նշվել էր սեպտեմբերի 30-ին։ Տոնի կազմակերպման համար տեղական բյուջեից հատկացվել է 40 000 լարի։ Անցած տարի նույնպես կազմակերպվել էր բազմաթիվ տոնավաճառներ և ցուցահանդեսներ: Համայնքի բնակիչներն հատուկ տեղադրված տաղավարներում ցուցադրել էին իրենց արտադրանքը՝ ցուցադրելով տեղական արհեստների, սննդամթերքի և մշակութային բազմազան իրեր:
Հարկ է նշել, որ տոնի համար այս տարի ավելացվել է ֆոտոզոնա, փայտյա դեկորներ՝ Նինոծմինդայի անվանմամբ և արհեստական ծաղիկներով կամար, մանկական ատրակցիոններ։


Այժմյան Նինոծմինդան, նախկինում Բոգդանովկա քաղաքը պաշտոնապես կոչվել է Բոգդանովկա քաղաք 1983 թվականին։ 1992 թվականից հետո այն վերանվանվել է Նինոծմինդա։ 1983 թվականին Նինոծմինդան ստացել է քաղաքի կարգավիճակ, և այդ ժամանակվանից ի վեր նրա պատմությունը սերտորեն կապված է տարածաշրջանի մշակութային և ավանդական արժեքների հետ։
Նինոծմինդայի 197-ամյակը (Photo/Video)

