Նոյեմբերի 24-ին կայացավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հերթական նիստը, որի ժամանակ ընդունվեց սակրեբուլոյի կանոնակարգը և հաստատվեցին հանձնաժողովները ու ընտրվեցին նրանց նախագահները:
Նորաստեղծ սակրեբուլոյում գործելու են հետևյալ հանձնաժողովները`
Իրավական հարցերով հանձնաժողով` Սամվել Իրիցյանի նախագահությամբ,
Ֆինանսա-բյուջետային հարցերով հանձնաժողով` Անդրանիկ Խաչատրյանի նախագահությամբ,
Մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերով հանձնաժողով` Սեդա Դարբինյանի նախագահությամբ,
Էկոլոգիայի, բնական ռեսուրսների, գյուղատնտեսական և գույքի կառավարման հարցերով հանձնաժողով` Մանվել Աբգարյանի նախագահությամբ,
Ենթակառուցվածքային աշխատանքների հանձնաժողով` Ոսկան Էլոյանի նախագահությամբ:
Մանրամասները լսեք նյութում.