
Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և այլ ապրանքների երրորդ երկրներից Ադրբեջանի միջոցով Հայաստան տարանցումը և երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումը նշվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ։
Կողմերը ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների աշխատանքի կարևորությունը և դրանց գործունեությունը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն շարունակելու անհրաժեշտությունը։
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը նաև քննարկել են TRIPP-ի՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղու» իրականացման հետագա գործնական քայլերը՝ ընդգծելով դրա շրջանակներում տարածաշրջանային կապի նախագծերի կարևորությունը։

