Մահախոսական/ Արծվիկ Վանոյի Սրապյան Էլոյան

Մահախոսական/ Արծվիկ Վանոյի Սրապյան Էլոյան

Կյանքից հեռացավ Արծվիկ Վանոյի Սրապյան Էլոյանը՝ ծնված 1941 թվականին Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղում։

Հարգված և օրինակելի կին էր, ում կորուստը մեծ վիշտ է պատճառել Օրոջալար գյուղի ողջ հասարակությանը։

Նրա մահը խոր ցավով սգում են հարազատներն ու բարեկամները և ցավակցում ննջեցյալի ընտանիքին։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի՝ 4-ին Օրոջալար գյուղում։

Դու մեր տան լույսն էիր, մեր ջերմ անկյունը,

Մեր բարի, անգին ու սիրելի տատ,

Քո սիրով էր լցված մեր մանկությունը,

Քո լուսե հոգին՝ անսահման առատ։

​Այսօր թոռներդ խոնարհվում են լուռ,

Քո անմար, անգին հիշատակի առջև,

Քո տված սերը՝ սուրբ ու անհատնում,

Պահելու ենք մեր սրտերում մինչև վերջ։

​ ​Անսահման էր սերդ, խրատդ՝ անգին,

Դու մեր տան աղոթքն ու հենարանն էիր,

Քո բարի ժպիտով ու լուսե հոգով

Մեզ համար ամենից թանկ էակն էիր։ ​

Հեռացար անդարձ, բայց մեր սրտում խոր

Քո վառ հիշատակը հավերժ կմնա,

Թոռնիկներդ քեզ կհիշեն ամեն օր,

Ու քո թողած լույսը երբեք չի մարի։