
Թբիլիսիում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որն այս տարի կայացավ «Շողա պայծառ» նշանաբանով։
Մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը։ Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինան Մանկական «Ռուսաստանի ձայնի« հաղթող է։ Նա եղել է Դիմա Բիլանի խմբից։ Երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդ տեղում` Ավստրալիան։
Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյուքնում առաջին տեղում Վրաստանն էր, Հայաստանը` չորրորդ։ Հանդիսատեսի քվեարկությունը փոխեց արդյուքնները։ Օնլայն քվեարկությամբ Հայաստանը 8–րդ տեղում էր։ Ընդհանուր արդյունքով Հայաստանը 6–րդ տեղում է: