Նոյեմբերի 25-ին Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնի ակտիվիստները կազմակերպել էին ակցիա, որը նվիրված էր Կանանց նկատմամբ բռնության վերացման օրվան:
Նրանք տարբեր մակագրություններով պաստառները ձեռքին քայլում էին քաղաքի կենտրոնով: Մակագրությունները հետևյալն էին` “Ոչ ընտանեկան բռնությանը”, “Ոչ վաղ ամուսնություններին”:
Ակտիվիստները նշեցին, որ իրենց ակցիայի նպատակն է հասարակությանը իրազեկել, որ պետք չէ թաքցնել և լռել բռնության դեպքերի մասին, այլ պետք է բարձրաձայնել, որպեսզի նման երևույթները կանխվեն:
1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women):
ՄԱԿ-ը առաջարկեց կառավարություններին, միջազգային կազմակերպություններին և ոչ կառավարական կազմակերպություններին այդ օրը անցկացնել միջոցառումներ՝ ուղղված հասարակայնության ուշադրության գրավմանը այդ խնդրին:
Օրվա պատմական նախադրյալը դարձել է իրադարձությունը, որը տեղի է ունեցել 1961 թ. Դոմինիկյան Հանրապետությունում: Դոմինիկյան դիկտատոր Ռաֆայել Տրուխիլոյի հրամանով գազանաբար սպանվել էին Միրաբալ երեք քույրերը, ովքեր քաղաքական ակտիվիստներ էին:
Անահիտ Զալալյան