
Ադրբեջանի երկաթուղիները զգուշացրել են Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղու ուղևորներին կեղծ գնացքի տոմսեր վաճառելու մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ որոշ տուրիստական գործակալություններ և սոցիալական ցանցերում գրանցված հաշիվներ տարածում են խարդախ առաջարկներ։
Ինչպես պարզվեց, վերջերս ավելացել են երկաթուղում գոյություն չունեցող տեղերի համար կեղծ տոմսեր գնող քաղաքացիների բողոքները։
Ներկայումս հետաքննություն է ընթանում, և միջոցներ են ձեռնարկվում խարդախությունը կանխելու, ներգրավված անձանց բացահայտելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։
Ադրբեջանի երկաթուղիները խորհուրդ են տալիս ուղևորներին տոմսեր գնել բացառապես Ադրբեջանի երկաթուղիների կայարանի պաշտոնական կայքում, բջջային հավելվածի միջոցով կամ երկաթուղային տոմսարկղերում։

