
Մոսկվայի օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը Վլադիմիր Զելենսկու նախազգուշացումներից հետո, հաղորդում է The Moscow Times-ը։
Հրապարակման համաձայն՝ Վնուկովո և Շերեմետևո օդանավակայանները երկրորդ գիշերն անընդմեջ չեղարկել կամ հետաձգել են չվերթները՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից քաղաքացիական ավիացիայի համար Ռուսաստանի օդային տարածքի անապահովության վերաբերյալ նախազգուշացումներից հետո։
Ռոսավիացիան նույնպես հաստատել է Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումների ներդրումը։
Flightradar24-ի տվյալներով՝ Շերեմետևոյում չեղարկվել է 21 և ուշացել 235 չվերթ, իսկ Վնուկովոյում չեղարկվել է 22 և ուշացել 94 չվերթ։
Ավելի վաղ թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը հայտնել էր, որ Ռուսաստան մի քանի չվերթներ չեղարկվել են «տեխնիկական և գործառնական» պատճառներով։

