
Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին Վրաստանի և Հայաստանի տեսարժան վայրերի, մշակույթի, ավանդույթների և ազգային խոհանոցի մասին պատմող պրեզենտացիա:
Աշակերտները հանդես եկան հայկական և վրացական պարային համարներով, ցուցադրեցին իրենց կողմից պատրաստված երկու ժողովուրդների ազգային ճաշատեսակները, սլայդերի միջոցով պատմեցին մշակութային արժեքների և ավանդույթների մասին:
Միջոցառման ներկա էին դպրոցի ուսուցչական կազմը և աշակերտների ծնողները: Միջոցառումը կազմակերպել էր 10-րդ դասարանի դասղեկ Նազիկ Տոնոյանը:
Միջոցառման մանրամասները լսեք նյութում.
Գարուշ Արզումանյան