«Մենք պետք է մեր քաղաքացիների համար պարզեցնենք ճանապարհորդությունների կարգը»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոիսմանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո՝ նշելով, որ Վրաստանի ու Ուկրաինայի միջև սկսվել է ID քարտերով այցելությունների մասին երկխոսությունը։
«Գիտակցում ենք, որ երկու երկրների քաղաքացիները շահագրգռված են հարմարավետ փոխայցելությունների հնարավորությամբ»,- ասել է նա:
Գրոիսմանը նաև ընդգծել է, որ այսօր Ուկրաինայի գործարար ոլորտը հետաքրքրություն է ցուցաբերում Վրաստանի տնտեսական կյանքով և նշել է, որ այդ ուղղությամբ համագործակցությունը առաջնահերթություն է:
«Կցանկանայի մեկ անգամ ևս կրկնել, որ մեր բոլոր պետական գերատեսչությունները պատրաստ են կոնկրետ որոշումներ կայացնել, որոնք կօգնեն զարգացնել հարաբերությունները մեր երկրների հետ», – ասել է Ուկրաինայի վարչապետը:
Ուկրաինայի վարչապետը Վրաստան էր այցելել նոյեմբերի 26-ին։
Նյութը վերցված է Aliq.ge կայքէջից