Թուրքիայում անտառային հրդեհը հասել է տներին և ավտոմայրուղուն

Թուրքիայում անտառային հրդեհը հասել է տներին և ավտոմայրուղուն

Թուրքիայի Անտալիա նահանգում բռնկված անտառային հրդեհը տարածվել է դեպի բնակելի տարածքներ և հասել ավտոմայրուղուն։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հրդեհը բռնկվել է Անտալիայի Աքսու շրջանում։ Ուժեղ քամու պատճառով կրակը արագ տարածվել է և հասել հարակից բնակավայրեր։

Նախնական տվյալներով՝ առնվազն մեկ բնակելի տուն ամբողջությամբ այրվել է։ Հրդեհի հետևանքով զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։

Կրակը տարածվել է նաև ավտոմայրուղու հատվածում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները՝ փորձելով վերահսկողության տակ վերցնել հրդեհը։