Լսումներ ավագանիում 6 ամսվա բյուջեի կատարման վերաբերյալ

Լսումներ ավագանիում 6 ամսվա բյուջեի կատարման վերաբերյալ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանիում սեպտեմբերի 7-ից մեկնարկել են 2026 թվականի 6 ամսվա բյուջեի կատարման հաշվետվությունների լսումները, որոնք շարունակվում են մինչև այսօր՝ սեպտեմբերի 10-ը։ Քննարկումները անցկացվեց սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանի գլխավորությամբ։

Լսումների ընթացքում ներկայացվվել և քննարկվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև նրանց կողմից հիմնադրված իրավաբանական անձանց՝ 2026 թվականի առաջին վեց ամիսների բյուջեի կատարման հաշվետվությունները։ Ինչպես նաև իրականացված ծրագրերը, դրանց ֆինանսավորման ծավալները և բյուջետային միջոցների օգտագործման արդյունքները։

Ավագանու անդամները հնարավորություն ունցան հարցեր ուղղելու հաշվետվությունները ներկայացնող պատասխանատուներին և ստանալու պարզաբանումներ իրականացված աշխատանքների ու ծախսերի վերաբերյալ։

Վահան Արոյանը լսումների ընթացքում անդրադարձավ Նինոծմինդայի ենթակառուցվածքներին և չիրականացված նախագծերին որոնք չեն իրականացվել այս տարի։ Արոյանը նշեց, որ այս տարվա նախագծերը որոնք ավարտին չեն հասցվել այժմ ավելի են թանկացել, գները բարձրանում են նախագծերն էլ չեն իրականացվում։

 NOR-ի հետ զրույցում ավագանու նախագահ Վահան Արոյանը ասաց․

«Նախատեսվում են նաև այցելություններ գյուղական բնակավայրեր, որպեսզի տեղում ավելի լավ ծանոթանանք առկա իրավիճակին, կատարված աշխատանքներին և բնակիչների խնդիրներին։ Այդ ուսումնասիրությունների հիման վրա կկարողանանք ավելի արդյունավետ պլանավորել հաջորդ տարվա մեր անելիքները։ Լսել ենք նաև վեց ամսվա բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։ Վեց ամսվա կտրվածքով բյուջեի կատարողականը կարելի է գնահատել որպես միջին՝ հաշվի առնելով մեր բնակավայրին բնորոշ երկար ձմեռային ժամանակահատվածը և դրա ազդեցությունը աշխատանքների իրականացման վրա»։

Մանրամասները տեսանյութում․