
Հեշտիա գյուղի մարզական դահլիճում տարվում են ջեռուցման աշխատանքներ, սակայն դեռևս անհայտ է, թե ով է վճարելու օգտագործված գազի համար:
Ներկայումս մարզական դահլիճում բացի ջեռուցման համակարգից, կառուցված են աստիճաններ և կաթսայատուն, վերանորոգվել են տանիքի ջրհորդանները, շենքի շուրջը իրականացվել են խոնավությունից պաշտպանելու միջոցառումներ:
Շինաշխատանքներն իրականացրել է «Արման» կազմակերպությունը` ծախսելով 30 000 լարի գումար: Մարզադահլիճի շենքը վերանորոգվել էր երկու տարի առաջ, այն ձմռան եղանակին չէր գործում ջեռուցման բացակայության պատճառով:
Վերանորոգումից հետո գյուղի երիտասարդությունը հնարավորություն ունի զբաղվելու վոլեյբոլով, ֆուտբոլով, բասկետբոլով, թեթև ատլետիկայով և այլ մարզաձևերով:
Այժմ էլ մտահոգիչը գազի վճարի հարցն է:
Թե ինչ զարգացումներ տեղի կունենան, արդյոք այն ջեռուցվելու և ով է վճարելու գազի դիմաց, Նոր ռադիոն կտեղեկացնի այդ մասին իր հետագա նյութերում.