Նոյեմբերի 28-ին ժամը 14:00-ի սահմաններում Փոքր Արագյալ գյուղի մոտ կտրուկ շրջադարձ կատարելիս Ford Tranzit մակնիշի մեքենան մերկասառույցի պատճառով ճանապարհից դուրս էր թռել ու ընկել կիճը: Վարորդը և ուղևորը դուրս էին թռել մեքենայից:
Մեր աղբյուրի խոսքերի համաձայն, Մեծ Արագյալից Փոքր Արագյալ տանող ճանապարհին ավազ շաղ չտալու պատճառով հաճախ են նման վթարներ տեղի ունենում:
Փոքր Արագյալ գյուղի ճանապարհը խնդրահարույց է վարորդների համար, քանի որ այն իրենից ներկայացնում է կտրուկ շրջադարձային ճանապարհ, ամեն վարորդ չէ, որ կարող է ճիշտ կողմնորոշվել իրավիճակում: Բարեբախտաբար վթարների ժամանակ մարդիկ չեն զոհվում: Մարդկանց մեջ ընդունված է ասել, որ ներքևում սրբատեղի կա, որն էլ պաշտպանում է մարդկանց:
Վթարի վայրում աշխատել է նաև վերամբարձ կռունկը՝ փորձելով վերև բարձրացնել բեռնատար մեքենան:
Տեսանյութը և լուսանկարները մեզ է տրամադրել Փոքր Արագյալ գյուղի բնակիչը: