Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված համերգ՝ Նինոծմինդայում (Photo\Video)

Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված համերգ՝ Նինոծմինդայում (Photo\Video)

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Նինոծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ նվիրված ազգագրական պարերի պարագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանի հիշատակին։ Համերգը կազմակերպել էր պարուսույց Լուսինե Մզիկյանը։

Միջոցառմանը մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետների տարբեր պարային համույթներ՝ ներկայացնելով ազգային ու ժամանակակից պարեր։

Պարուսույցներ՝ Շուշանիկ Լուլուկյանը և Լուսինե Նանայանը ողջունեցին նմանատիպ միջոցառումների անցկացումը և շնորհակալություն հայտնեցին հրավերի համար։

Նրանք առանձնահատուկ կարևորեցին ազգային պարի դերն ու նշանակությունը՝ ընդգծելով, որ ազգային մշակույթի պահպանման և տարածման գործում յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է։ Միասնական ուժերով կարող են արժևորել, պահպանել ու սերունդներին փոխանցել ազգային ժառանգությունը:

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված համերգ՝ Նինոծմինդայում

Տեսանյութ․