Աղբը անթույլատրելի վայրում թափելուց առաջ մի պահ խորհեք

Աղբը անթույլատրելի վայրում թափելուց առաջ մի պահ խորհեք

Գաղտնիք չէ, որ աղբը անթույլատրելի վայրում շպրտելու համար օրենսդրությամբ տուգանք է հասնում: Չնայած մաքրություն պահպանելու համընդհանուր կոչերին, մունիցիպալիտետում աղտոտվածության խնդիրը դեռևս ակտուալ է մնում:

Գետը լցրած աղբը աղտոտում է ջրամբարը և սպանում է գետի մեջ եղած կենդանի էակներին: Իսկ ինչ դժավարություն է իրենից ներկայացնում պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ շշերը լցնել ոչ թե գետը, այլ աղբարկղի մեջ: Սակայն արի ու տես, որ ոչ բոլորի ուժերի սահմաններում է աղբը աղբարկղի մեջ լցնելը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանի խոսքով՝ ամեն տարի գնալով իրավիճակը բարելավվում է: Նրա խոսքով՝ թե քաղաքում, թե գյուղերում աղբարկղերի քանակը դեռևս քիչ է, հաջորդ տարի նախատեսվում է դրանց քանակը շատացնել:

Ամեն անգամ, երբ աղբը թափում եք ճամփեզրին, դաշտում կամ այլ անթույլատրելի վայրում, մի պահ խորհեք, որ այդ աղբի հետևանքները «վայելելու են» ձեր թոռներն ու ծոռները:



Opinion, pooling and voting