Նոյեմբերի 29-ին ժամը 16:00 սահմաններում Ախալքալաքի ավտոտեխսպասարկման կենտրոնում մեքենայի պայթյուն է գրանցվել: Տուժածներ չկան:
Երևանյան փողոցի վրա գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում գրանցված պայթունից ամբողջովին այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Jnews-ի տրամադրած տեղեկությունների համաձայն, մեքենան վերանորոգման նպատակով գտնվում էր ավտոտեխսպասարկման կենտրոնում:
Պայթյունը տեղի է ունեցել երբ բենզամղիչն են հանել մեքենայի վերանորոգման նպատակով: Պայթյունի ժամանակ ներկա են եղել ինչպես ավտոտեխսպասարկման կենտրոնի աշխատակիցը, այնպես էլ ավտոմեքենայի սեփականատերը:
Ականատեսների խոսքերով, հրդեհն այնքան մեծ արագությամբ է տարածվել, որ նույնիսկ վտանգ է եղել հարևանների բնակարաններին: Սակայն դեպքի վայրում աշխատող Ախալքալաքի հրշեջ ծառայության աշխատակիցները ժամանակին հասցրել են կրակը հանգեցնել: